Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

1. Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցիաշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակըձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,-հարցնում է Չարենցը:
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքերկան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Оставьте комментарий